Armenian    
Ստրասբուրգ գործուղելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ Կ-254-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.10.2019թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 9-ի «Ստրասբուրգ գործուղելու  մասին» թիվ Կ-254-Ա կարգադրության 1-ին կետը «Ռուբեն Ռուբինյանին», «Վլադիմիր Վարդանյանին», «Հովհաննես Իգիթյանին», «Տաթեւիկ Հայրապետյանին»,  «Սոս Ավետիսյանին» բառերից  հետո լրացնել «(սեպտեմբերի 29-ից  հոկտեմբերի 3-ը ներառյալ)» բառերով, իսկ  «ինչպես նաեւ» բառերից հետո՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Արման Իսրայելյանին եւ»  բառերով:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.09.2019
Կ-278-Ա