Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» եւ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին դիտորդական առաքելություն կատարելու համար 2019 թվականի սեպտեմբերի 7-9-ը ներառյալ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ  Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ (2019 թվականի սեպտեմբերի 6-9-ը ներառյալ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ ՄԱԴԱԹՅԱՆԻՆ (2019 թվականի սեպտեմբերի 6-9-ը ներառյալ), Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ, Համազասպ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, Սիսակ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ, Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Արուսյակ ՋՈՒԼՀԱԿՅԱՆԻՆ, Սրբուհի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ եւ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻ օգնական Ռոզա ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը եւ գիշերավարձը, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

06.09.2019
Կ-252-Ա