Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 11.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.

1. Կազմակերպել 2019 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 8-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականներ Ֆրանկ ՓԱԼՈՆԻ, Ջեքի ՍՓԻՐԻ, Ջուդի ՉՈՒՆԻ եւ օգնականներ Ջեյմս ՋՈՆՍՈՆԻ, Ջոշ ՔՈՆՈԼԻ պատվիրակության ընդունելությունը:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ ՄԱԿՈՒՆՑԻՆ՝ ընդունել Ամերիկայի Միացյալ Նահանգների կոնգրեսականների  պատվիրակությունը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝  Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

20.09.2019
Կ-273-Ա


07.10.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ Կ-273-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին