Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով  եւ Հայաստանի Հանրապետության  աշխատանքային  օրենսգրքի  209-րդ  հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահների եվրոպական համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 23-26-ը ներառյալ Ստրասբուրգ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
 
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի արտաքին
հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ
 
Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
ղեկավար-գլխավոր քարտուղար
 
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության պետ
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
 
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ 
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի օգնական
 
Կարինե  ՇԻՄՇԻՐՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության
միջխորհրդարանական կապերի եւ 
եվրաինտեգրման բաժնի պետ
 

Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության  վարչության
լրատվության  արտադրության  բաժնի
լուսանկարիչ
 

           Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի   եւ
հաղորդակցության վարչության
լրատվության արտադրության բաժնի
հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

17.09.2019
Կ-265-Ա


11.10.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ Կ-265-Ա կարգադրությունում փոփոխություններ կատարելու մասին
21.10.2019 Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի սեպտեմբերի 17-ի թիվ Կ-265-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին