Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով եւ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասը, Վ. Կարապետյանի 2019 թվականի մարտի 5-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ, իր դիմումի համաձայն, տրամադրել չվճարվող արձակուրդ 5 օր` 2019 թվականի ապրիլի 1-5-ը ներառյալ  (5 աշխատանքային օր):

2. Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2019 թվականի ապրիլի 8-ին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

29.03.2019
Կ-72-Ա