Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգեւատրել.

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով՝
 
Վարդան ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ
Արա ԱՍԼԻԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով (AWI ձեռքի ժամացույցով)՝
 
Հրանտ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ  Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի ոստիկանության 2-րդ գումարտակի  2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

04.04.2019
Կ-78-Ա