ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա 101-րդ տարեդարձի առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար պարգեւատրել.
1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով՝
Վարդան ՄՈՎՍԻՍՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ |
Արա ԱՍԼԻԿՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ոստիկանության ֆինանսաբյուջետային վարչության պետ-գլխավոր ֆինանսիստ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հատուկ ծառայության 1-ին դասի խորհրդական |
2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով (AWI ձեռքի ժամացույցով)՝
Հրանտ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների եւ կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետի տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ |
Արմեն ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ | Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության ոստիկանության գնդի ոստիկանության 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար: |
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
04.04.2019
Կ-78-Ա