ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.10.2019թ.
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006-Լ որոշման 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի 23-րդ կետով եւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի մարտի 21-ի Կ-68-Ա կարգադրությունը՝ կարգադրում եմ.
1. 2019 թվականի ապրիլի 8-10-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Լիլիթ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
04.04.2019
Կ-82-Ա