ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. ԱՊՀ ՄԽՎ խորհրդի եւ ԱՊՀ ՄԽՎ 49-րդ լիագումար նիստերին,  քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին, ինչպես նաեւ  միջազգային ահաբեկչության հակազդման խորագրով համաժողովին  մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 17-20-ը  ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
 
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի արտաքին
հարաբերությունների
մշտական հանձնաժողովի նախագահ
(2019 թվականի ապրիլի 18-20-ը  ներառյալ)
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի  պետական-
իրավական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ
(2019 թվականի ապրիլի 18-20-ը  ներառյալ)
Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի տարածքային
կառավարման, տեղական
ինքնակառավարման, գյուղատնտեսության
եւ բնապահպանության հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ
Գոռ ԳԵՎՈՐԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
Անուշ ԲԵՂԼՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
Քրիստիննե ԳՐԻԳՈՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
խորհրդական
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
Ինեսսա  ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության
միջխորհրդարանական կապերի եւ
եվրաինտեգրման բաժնի գլխավոր
մասնագետ
(2019 թվականի ապրիլի 15-20-ը  ներառյալ)
Արաքսյա ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ
կապերի վարչության   լրատվության
բաժնի  լուսանկարիչ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված  ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Քրիստիննե Գրիգորյանի, Արտակ Հովհաննիսյանի, Ինեսսա Քոչարյանի եւ Արաքսյա Քոչարյանի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

11.04.2019
Կ-85-Ա