ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության, պաշտպանության եւ անվտանգության, սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների, ինչպես նաեւ ՀԱՊԿ ԽՎ խորհրդին առընթեր փորձագիտա-խորհրդատվական խորհրդի նիստերին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 15-17-ը  ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ (2019 թվականի ապրիլի 15-18-ը  ներառյալ), Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովիկ ԱՂԱԶԱՐՅԱՆԻՆ, Տիգրան ՈՒՐԻԽԱՆՅԱՆԻՆ, Ալեքսանդր ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, Արման ԱԲՈՎՅԱՆԻՆ  եւ Հարություն ԲԱԲԱՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված   օրապահիկի եւ ճանապարհածախսի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

15.04.2019
Կ-86-Ա