Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 14.10.2019թ.

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006–Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Կոստանյանի 2019 թվականի հունվարի 17-ի դիմումը`  կարգադրում եմ.

1. 2019 թվականի հունվարի 17-ից Վահան Կոստանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

17.01.2019
Կ-02-Ա