ՎԱՀԱՆ ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՕԳՆԱԿԱՆԻ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հրապարակվել է` 14.10.2019թ.
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի հունիսի 12-ի ԱԺԽՈ-006Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի կանոնադրության 15-րդ կետի 1-ին ենթակետով եւ հիմք ընդունելով Վ. Կոստանյանի 2019 թվականի հունվարի 17-ի դիմումը` կարգադրում եմ.
1. 2019 թվականի հունվարի 17-ից Վահան Կոստանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
17.01.2019
Կ-02-Ա