Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի ՆՈ-045-Ն ԵՎ ՆՈ-046-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետով, հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Ուժը կորցրած ճանաչել՝

1) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով պարգեւատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրի նկարագրությունը եւ դրանց ձեւերը հաստատելու մասին» ՆՈ-045-Ն որոշումը.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2015 թվականի նոյեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշանվերով պարգեւատրման կարգը, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի նկարագրությունը եւ դրանց ձեւերը հաստատելու մասին» ՆՈ-046-Ն որոշումը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

11.01.2018
ՆՈ-01-Ն