Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԵՆԵՏԻԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով`  կարգադրում եմ. 
  
1. Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստին մասնակցելու համար  2019 թվականի հոկտեմբերի 11-12-ը  ներառյալ  Վենետիկ (Իտալիայի Հանրապետություն) գործուղել  Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի   վճարումը կատարում է հրավիրող կողմը: 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ            Լ. ՆԱԶԱՐՅԱՆ



                               

11.10.2019
Կ-300-Ա