Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲՐՅՈՒՍԵԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 15.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի  քաղաքական, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերի, սոցիալական, կրթության, մշակույթի եւ քաղաքացիական հասարակության հարցերի, տնտեսական ինտեգրման, իրավական մոտարկման եւ ԵՄ քաղաքականությունների հետ համապատասխանեցման հարցերի եւ էներգետիկ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովների նիստերին մասնակցելու համար 2019 թվականի հունվարի 27-30-ը ներառյալ  Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) գործուղել Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Մխիթար  ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ,  Եվրանեսթ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արման ԵՂՈՅԱՆԻՆ, Միքայել ԶՈԼՅԱՆԻՆ, Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆԻՆ, Էդգար ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, Կորյուն ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, Գայանե ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ, Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ, Նորա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ, Տարոն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Հռիփսիմե ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորի եւ Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի աշխատակազմի աշխատողի գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

25.01.2019
Կ-19-Ա