Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. «Դիալոգ» կազմակերպության եւ Միջազգային գործերի ռուսաստանյան խորհրդի կողմից համատեղ կազմակերպվող  «Հայաստանը եւ Ռուսաստանը նոր քաղաքական պայմաններում» խորագրով միջազգային կլոր սեղանին   մասնակցելու համար 2019 թվականի փետրվարի 5-7-ը ներառյալ  Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Անուշ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ, Միքայել ԶՈԼՅԱՆԻՆ, Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ եւ Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

05.02.2019
Կ-26-Ա