Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՈՐՈՇՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՎԱՐՁԻՆ ՀԱՄԱՐԺԵՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՉԱՓԻ ԵՎ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասի 12-րդ կետով եւ 3-րդ մասով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածով` որոշում եմ.

1. Երեւան քաղաքում բնակարան չունեցող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորին Երեւան քաղաքում բնակարանի վարձի ամսական փոխհատուցման չափը սահմանել` մինչեւ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:

2. Սույն որոշման 1-ին կետով սահմանված փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին ներկայացված դիմումի, նոտարական կարգով վավերացված վարձակալության պայմանագրի եւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող պետական կառավարման հանրապետական մարմնի կողմից տրամադրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի հիման վրա:

3. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարումների կատարումն ապահովում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմը` սույն որոշման 2-րդ կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո` յուրաքանչյուր ամիս մինչեւ ամսվա 15-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ԲԱԲԼՈՅԱՆ

03.04.2018
ՆՈ-08-Ն