Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի Կ-127-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով, 159-րդ հոդվածի 5-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝  կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության 1-ին կետով հաստատված 1-ին հավելվածի`

1) 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ.

«Սույն հավելվածի 12-րդ կետով սահմանված խորհրդարանական վեհաժողովներ գործուղումների դեպքում՝ գրությանը (զեկուցագրին) կցվում է վեհաժողովների կողմից առաջարկվող հյուրանոցների ցուցակը (առկայության դեպքում)»:

2) 12-րդ կետում «սույն կարգադրության N 2 հավելվածով նախատեսված չափերը» բառերից հետո լրացնել «,բացառությամբ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողով, Միջխորհրդարանական միություն, ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողով, Ֆրանկոֆոնիա խորհրդարանական վեհաժողով, Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողով, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողով, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողով, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողով գործուղումների: Նշված դեպքերում գիշերավարձի ծախսերի հատուցումը, փաստացի կատարած ծախսերը հաստատող փաստաթղթերի հիման վրա, կարող է կատարվել սույն կարգադրության N 2 հավելվածով նախատեսված առավելագույն չափերից ոչ ավելի քան 30 տոկոսի չափով»:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 2-ից:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.04.2019
Կ-104-Ա