ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 18-րդ կետով, Հայաստանի Հանրապետության ազգաբնակչության աճի, վերարտադրողական առողջության եւ կանանց իրավունքների բնագավառների հիմնախնդիրները վերհանելու եւ դրանց լուծման նպատակով օրենսդրական առաջարկություններ ներկայացնելու համար՝ կարգադրում եմ.

1. Ձեւավորել հասարակական հիմունքներով խորհրդակցական մարմին հետեւյալ կազմով՝
 
Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, խորհրդակցական մարմնի համակարգող
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Հերիքնազ ՏԻԳՐԱՆՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ
Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Շաքե ԻՍԱՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Սրբուհի ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ
Մարիետտա ԽՈՒՐՇՈՒԴՅԱՆ ՀՀ Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ, խորհրդակցական մարմնի քարտուղար:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.04.2019
Կ-103-Ա


10.07.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի ապրիլի 30-ի թիվ Կ-103-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին