Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԼԱԴԻՄԻՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՉՎՃԱՐՎՈՂ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 3-րդ մասով եւ հիմք ընդունելով Վ. Վարդանյանի 2019 թվականի ապրիլի 22-ի դիմումը՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ տրամադրել չվճարվող արձակուրդ` 2019 թվականի ապրիլի 25-30-ը ներառյալ:

2. Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2019 թվականի մայիսի 2-ին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

23.04.2019
Կ-92-Ա