Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱԹՈՒՄԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  5-րդ  հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի (ՍԾՏՀ ԽՎ) իրավական եւ քաղաքական հարցերի հանձնաժողովի 53-րդ եւ տնտեսական, առեւտրի, տեխնոլոգիական եւ բնապահպանական հարցերի հանձնաժողովի 52-րդ նիստերին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 14-17-ը ներառյալ Բաթումի (Վրաստան) գործուղել ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն ԹՈՒՆՅԱՆԻՆ, ՍԾՏՀ ԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամներ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արտակ ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ Գոհար ԷՎԱՋՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ճանապարհածախսի, օրապահիկի  վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3.  Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

06.05.2019
Կ-108-Ա