ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2019 թվականի մայիսի 5-9-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան ՇՏԵՅԽԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ ընդունել Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան ՇՏԵՅԽԻ գլխավորած պատվիրակությանը:
3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ պատվիրակության ընդունելությունը կազմակերպել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի հունվարի 25-ի «Ներկայացուցչական ծախսերի իրականացման եւ հուշանվերների տրամադրման կարգի մասին» Կ-22-Ա կարգադրության համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ Ա. ՄԻՐԶՈՅԱՆ
30.04.2019
Կ-101-Ա