Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝   կարգադրում եմ.

1. «Կայուն պարենային համակարգ եւ սնուցման կառավարում՝ հանուն առողջ սննդակարգի» տարածաշրջանային գիտաժողովին, ինչպես նաեւ սնուցման կարողությունների տարածաշրջանային զարգացման եւ գործընկերության հարթակի 2-րդ ժողովին  մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 23-27-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Արփինե ԴԱՎՈՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի   վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

23.04.2019
Կ-93-Ա