ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԱԴ ՆԱՈՒՀԱՅՄ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝   կարգադրում եմ.

1. Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի եւ խաղաղության հետազոտության ինստիտուտի հրավերով «Նոր աշխարհակարգ, Եվրոպայի ինքնադրսեւորման մարտահրավերները» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի ապրիլի 25-27-ը ներառյալ Բադ Նաուհայմ (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել ԶՈԼՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի   վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

23.04.2019
Կ-94-Ա