Armenian    
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 25-Ի Կ-21-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով եւ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  33-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ծառայողական ավտոտրանսպորտային միջոցների համար տրամադրվող վառելիքի ամսական չափաքանակները կանոնակարգելու եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2017 թվականի հուլիսի 20-ի Կ-177-Ա կարգադրությունն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կ-21-Ա կարգադրության 2-րդ կետի՝

1) «նախագահին սպասարկող այլ ավտոմեքենաներին» բառերից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարին» բառերը, իսկ «տրվող» բառից առաջ լրացնել «,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալներին» բառերը.

2) հավելվածի 7-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ. 

7.
TOYOTA CAMRY
2.5 GAS
100 HH 01
2018
250
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար

3) հավելվածը լրացնել նոր 8-րդ եւ 9-րդ կետերով.
 
8.
    
      
    
200
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալներ
9.
ԳԱԶ 2705-414
057 HH 01
2007
280
ՀՀ ԱԺ աշխատակազմ

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում 2019 թվականի մայիսի 2-ից: 

 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.04.2019
Կ-96-Ա