Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴՈՒԲԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 16.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝   կարգադրում եմ.

1. Ծխախոտի դեմ պայքարի լավագույն փորձի ուսումնասիրության համար ճանաչողական այցով  2019 թվականի ապրիլի 28-ից մայիսի 2-ը ներառյալ Դուբլին (Իռլանդիա) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի    նախագահ Նարեկ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ եւ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Լուսինե ԲԱԴԱԼՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը՝ ճանապարհածախսը եւ գիշերավարձը (փոխհատուցման պայմանով)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, ինչպես նաեւ օրապահիկը, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի եւ ճանապարհածախսի   վճարումը կատարում է հրավիրող կողմը:  



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

26.04.2019
Կ-97-Ա