ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԼՎՈՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.10.2019թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`  կարգադրում եմ.

1. Արեւելյան գործընկերության խորհրդարանների գլխավոր քարտուղարների աշխատանքային հանդիպմանը մասնակցելու համար Լվով (Ուկրաինա) գործուղել 2019 թվականի մայիսի 21-24-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդատու-օգնական Լիլյա ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե  ՇԻՄՇԻՐՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի  եւ ճանապարհածախսի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

17.05.2019
Կ-125-Ա