Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԻՇՔԵԿ ԵՎ ՄՈՍԿՎԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 17.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով՝ կարգադրում եմ.

1. ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստին մասնակցելու համար 2019 թվականի մայիսի 18-20-ը ներառյալ Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) եւ 21-ին Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 

Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
 
Ալեն ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի տեղակալ
 
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պաշտպանության եւ
անվտանգության հարցերի
մշտական հանձնաժողովի նախագահ
 
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
խորհրդական
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
 
Ինեսսա  ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության
միջխորհրդարանական կապերի եւ
եվրաինտեգրման բաժնի գլխավոր
մասնագետ
 
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
լուսանկարիչ
 
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված  ճանապարհածախսի (Երեւան-Մոսկվա-Երեւան), ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի, ինչպես նաեւ գիշերավարձի (Բիշքեկ՝ 5 անձի եւ Մոսկվա՝ 8 անձի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված Բիշքեկի գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը: 



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

16.05.2019
Կ-124-Ա