Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`   կարգադրում եմ.

1. ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների, ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության, պետականաշինության եւ տեղական ինքնակառավարման փորձի ուսումնասիրման մշտական հանձնաժողովների նիստերի աշխատանքներին մասնակցելու համար մայիսի 29-ից հունիսի 1-ը ներառյալ Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էդվարդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի առաջատար մասնագետ Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը (Էդվարդ Անդրեասյանի՝ Սանկտ Պետերբուրգ-Երեւան), օրապահիկը եւ գիշերավարձը (Սոֆյա ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆԻ)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Լենա ՆԱԶԱՐՅԱՆԻ, Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ եւ Էդվարդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

23.05.2019
Կ-131-Ա


12.06.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի մայիսի 23-ի թիվ Կ-131-Ա կարգադրությունում լրացում կատարելու մասին