Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆՈՒՐ-ՍՈՒԼԹԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 18.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով`   կարգադրում եմ.

1. Ղազախստանի Հանրապետությունում կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով ՀԱՊԿ ԽՎ-ի միջազգային դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի հունիսի 7-10-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ:

2. Ղազախստանի Հանրապետությունում  կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով ԵԱՀԿ ԽՎ-ի  դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի հունիսի 6-10-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության  եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ:

3. Ղազախստանի Հանրապետությունում  կայանալիք արտահերթ նախագահական ընտրությունների մշտադիտարկում անցկացնելու նպատակով ԱՊՀ ՄԽՎ-ի  դիտորդական առաքելության շրջանակներում 2019 թվականի հունիսի 7-10-ը ներառյալ Նուր-Սուլթան (Ղազախստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության նարվերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ:

4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը (Անի ՍԱՄՍՈՆՅԱՆԻ)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:

5. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻ եւ Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ)  վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

23.05.2019
Կ-132-Ա


11.06.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի մայիսի 23-ի թիվ Կ-132-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին