Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՌՈՄ ԵՎ ՆԵԱՊՈԼ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով  եւ Հայաստանի Հանրապետության  աշխատանքային օրենսգրքի  209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1.  Պաշտոնական այցով 2019 թվականի հոկտեմբերի 26-28-ը ներառյալ Հռոմ եւ հոկտեմբերի 29-30-ը ներառյալ Նեապոլ (Իտալիայի Հանրապետություն) գործուղել Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Ազգային ժողովի նախագահ
 
Մարիա ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
 
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
 
Իվետա ՏՈՆՈՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
 
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
 
Սուրեն ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
 
Գեւորգ ԳՈՐԳԻՍՅԱՆ Ազգային ժողովի պատգամավոր
 
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի նախագահի խորհրդական
 
Արման ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
արտաքին կապերի վարչության պետ
 
Վահան ԱԶԱՏՅԱՆ  Ազգային ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության այցերի եւ
ընդունելությունների կազմակերպման
բաժնի առաջատար մասնագետ
 
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության  վարչության
լրատվության  արտադրության բաժնի
լուսանկարիչ
 
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Ազգային ժողովի աշխատակազմի
հասարակայնության հետ կապերի եւ
հաղորդակցության վարչության
լրատվության արտադրության բաժնի
հեռուստաօպերատոր:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի, օրապահիկի (Հռոմ՝ Արարատ Միրզոյանի, Դավիթ Կարապետյանի, Արման Իսրայելյանի, Աշոտ Գաբրիելյանի, Մուրադ Թովմասյանի՝ հոկտեմբերի 27-28-ը ներառյալ), ինչպես նաեւ գիշերավարձի՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի (2 անձի) վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.10.2019
Կ-306-Ա