ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎԱՐԱԶԴԱՏ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով եւ Վ. Կարապետյանի 2019 թվականի հունիսի 18-ի դիմումը ` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ տրամադրել 2019 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մի մասը՝ 5 աշխատանքային օր, 2019 թվականի հուլիսի 8-12-ը ներառյալ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:

3. Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ` վերադառնալ աշխատանքի 2019 թվականի հուլիսի 15-ին:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

24.06.2019
Կ-170-Ա