ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻ ԱՐՁԱԿՈՒՐԴԻ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասով` կարգադրում եմ.
1. 2019 թվականի հուլիսի 8-12-ը եւ հուլիսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ տրամադրել ամենամյա արձակուրդ:
2. 2019 թվականի հուլիսի 8-12-ը եւ հուլիսի 22-24-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ:
4. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար - գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Ա. ՍԻՄՈՆՅԱՆ
03.07.2019
Կ-192-Ա
13.07.2019 | Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հուլիսի 3-ի թիվ Կ-192-Ա կարգադրությունում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին |