Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 31-րդ նիստին մասնակցելու համար 2019 թվականի հունիսի 27-28-ը ներառյալ Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն) գործուղել  պատվիրակության ղեկավար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն ՍԻՄՈՆՅԱՆԻՆ (հունիսի 27-29-ը ներառյալ) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահե ԷՆՖԻԱՋՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն ՄԱՐՈՒՔՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  պատգամավորներ Անուշ ԲԵՂԼՈՅԱՆԻՆ, Արթուր ԴԱՎԹՅԱՆԻՆ, Սարիկ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ, պատվիրակության քարտուղար, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի եւ եվրաինտեգրման բաժնի գլխավոր մասնագետ  Ինեսսա ՔՈՉԱՐՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի գլխավոր մասնագետ Արման ՄԿՐՏՉՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված   օրապահիկը եւ ճանապարհածախսը (Էդմոն Մարուքյանի, Նաիրա Զոհրաբյանի, Վլադիմիր Վարդանյանի եւ Միքայել Մելքումյանի՝ Ստրասբուրգ-Մոսկվա-Երեւան, Արկադի Խաչատրյանի՝ Երեւան-Մոսկվա-Թբիլիսի), ինչպես նաեւ գիշերավարձը (Արման Մկրտչյանի)՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված գիշերավարձի   վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

18.06.2019
Կ-166-Ա