Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 3-րդ կետով հաստատված 3-րդ հավելվածի 6-րդ կետով` կարգադրում եմ.

1. Դատախազության աշխատողի օրվա առթիվ ծառայողական պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի շնորհակալագրով պարգեւատրել.
 
Կարեն ԲԻՇԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության գլխավոր
դատախազության հատկապես կարեւոր
գործերով քննության նկատմամբ
հսկողության վարչության պետի տեղակալ,
արդարադատության առաջին դասի
խորհրդական
 
Գարիկ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ Սեւանի կայազորի զինվորական դատախազ,
արդարադատության առաջին դասի
խորհրդական:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

27.06.2019
Կ-185-Ա