Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՆԻԿՈՍԻԱ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Պաշտոնական այցով 2019 թվականի հուլիսի 3-6-ը ներառյալ Նիկոսիա (Կիպրոսի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ  Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
 
Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ  Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի գիտության, կրթության
մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ
սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի
նախագահ
 
Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի  պետական-
իրավական հարցերի մշտական
հանձնաժողովի նախագահ
 
Շաքե ԻՍԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆ  Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Հռիփսիմե ԳՐԻԳՈՐՅԱՆ  Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի պատգամավոր
 
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ  Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահի
խորհրդական
 
Արտակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի
արարողակարգի վարչության պետ
 
Պավել ԲԺԻԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի ղեկավար-
գլխավոր քարտուղարի գրասենյակի
գլխավոր մասնագետ
 
Թամարա ՇԱՀԲԱԶՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային
ժողովի աշխատակազմի արտաքին
կապերի վարչության միջխորհրդարանական
կապերի եւ եվրաինտեգրման
բաժնի գլխավոր մասնագետ
 
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
լուսանկարիչ
 
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի աշխատակազմի
լրատվության եւ  հանրության հետ կապերի
վարչության լրատվության բաժնի
հեռուստաօպերատոր:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված  գիշերավարձի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

27.06.2019
Կ-186-Ա