Ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-Ի ԹԻՎ Կ-184-Ա ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով եւ 33-րդ հոդվածով`  կարգադրում եմ.

1.  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունիսի 27-ի «Ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին» թիվ Կ-184-Ա կարգադրության 1-րդ կետը «Ազգային ժողովի նախագահի տեղակալների» բառերից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցի, Էդմոն Մարուքյանի, Աննա Կարապետյանի, Արման Աբովյանի եւ Վարազդատ Կարապետյանի» բառերով:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Վ. ԷՆՖԻԱՋՅԱՆ

04.07.2019
Կ-196-Ա