Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 22.10.2019թ.

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ եւ 5-րդ մասերը, ինչպես նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջարկությունը՝  կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետ Քրիստինե Պետրոսյանին շնորհել Հայաստանի Հանրապետության պետական ծառայության 2-րդ դասի խորհրդականի դասային աստիճան:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Վ. ԷՆՖԻԱՋՅԱՆ

09.07.2019
Կ-199-Ա