Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի  20-րդ հոդվածի 6-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Հաստատել մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունած ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը՝
 
 Հանձնաժողովի նախագահ՝
 
Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆ  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
 
Հանձնաժողովի անդամներ՝
 
Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
 
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
 
Գոռ ԳԵՎՈՐԳՅԱՆ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
 
Արփինե ԴԱՎՈՅԱՆ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
 
Սոֆիա ՀՈՎՍԵՓՅԱՆ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
 
Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ  Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
 
Արկադի ԽԱՉԱՏՐՅԱՆ  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
 
Անի ՍԱՄՍՈՆՅԱՆ  Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
 
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
 
Հրանտ ՄԱԴԱԹՅԱՆ  Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

21.10.2019
Կ-309-Ա