ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՔՆՆԻՉ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 23.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 20-րդ հոդվածի 6-րդ մասով՝ կարգադրում եմ.

1. Հաստատել Արարատի եւ Արմավիրի մարզերում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, դրա կառուցվածքային ստորաբաժանումների եւ ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակի գործունեության արդյունավետությունն ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի կազմը՝
 
Հանձնաժողովի նախագահ՝
Ծովինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հանձնաժողովի անդամներ՝
Վարազդատ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Ալեքսանդր ԱՎԵՏԻՍՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Սերգեյ ԱՏՈՄՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Վիկտոր ԵՆԳԻԲԱՐՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Ռուստամ ԲԱՔՈՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Սեդրակ ԹԵՎՈՆՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Սոս ԱՎԵՏԻՍՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Տաթեւիկ ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ
Էդվարդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
Հրանտ ԱՅՎԱԶՅԱՆ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ
Արտյոմ ԾԱՌՈՒԿՅԱՆ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
Սերգեյ ԲԱԳՐԱՏՅԱՆ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ
Արթուր ԳՐԻԳՈՐՅԱՆ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

24.06.2019
Կ-171/1-Ա


01.11.2019 Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2019 թվականի հունիսի 24-ի թիվ Կ-171/1-Ա կարգադրությունում փոփոխություն կատարելու մասին