Մ. ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածով եւ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերով` կարգադրում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ 2019 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ տրամադրել 2019 թվականի ամենամյա հերթական արձակուրդի մնացած 25 աշխատանքային օրը՝ 2019 թվականի հուլիսի 23-ից օգոստոսի 26-ը ներառյալ:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ Լ. ՆԱԶԱՐՅԱՆ
13.07.2019
Կ-214-Ա