Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 25.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով`  կարգադրում եմ.

1. Աշխատանքային այցով 2019 թվականի սեպտեմբերի 1-2-ը ներառյալ Ստեփանակերտ (Արցախի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակություն՝ հետեւյալ կազմով.
 
 
Արարատ ՄԻՐԶՈՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
Լիլիթ ՄԱԿՈՒՆՑ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար
Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (2019 թվականի սեպտեմբերի 1-3-ը)
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու  իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Արման ԲՈՇՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Սասուն ՄԻՔԱՅԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր (2019 թվականի սեպտեմբերի 1-3-ը)
Հարություն ԲԱԲԱՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Կարեն ՍԻՄՈՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Հակոբ ՍԻՄԻԴՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր
Վահան ԿՈՍՏԱՆՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական
Հակոբ ՀԱՋԻ-ՀԱԿՈԲՅԱՆ  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի պետ
Վահան ԱԶԱՏՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագետ
Մուրադ ԹՈՎՄԱՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության 
հետ կապերի  եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի լուսանկարիչ   
Աշոտ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության
հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի
հեռուստաօպերատոր: 

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ` գործուղման հետ կապված ճանապարհածախսի, ներկայացուցչական ծախսերի եւ օրապահիկի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված  գիշերավարձի   վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

30.08.2019
Կ-237-Ա