Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄԵՂՐԻ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 28.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի   209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտագնա նիստին  մասնակցելու համար 2019 թվականի օգոստոսի 30-31-ը ներառյալ Մեղրի (Հայաստանի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն ՓԱՄԲՈՒԽՉՅԱՆԻՆ, Վաղարշակ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ, Նարեկ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ, Ալեքսեյ ՍԱՆԴԻԿՈՎԻՆ, Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Ալեքսանդր ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ, Արմեն ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ, Էդվարդ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ,  Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Արթուր ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչության լրատվության արտադրության բաժնի հեռուստաօպերատոր Վարազդատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված  ճանապարհածախսի եւ գիշերավարձի վճարումը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:
 



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

28.08.2019
Կ-236-Ա