ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 28.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»եւ Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի համատեղ նիստին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 6-8-ը ներառյալ Ստեփանակերտ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,  երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ, Հարություն ԲԱԲԱՅԱՆԻՆ, Վահագն ԹԵՎՈՍՅԱՆԻՆ, Աննա ԿՈՍՏԱՆՅԱՆԻՆ, Սոֆիա ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ, Լիլիթ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՆ,  հանձնաժողովի փորձագետ Մարի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ եւ Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ  օգնական Գեւորգ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻՆ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը  եւ գիշերավարձը, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի ,Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողների գործուղումների կազմակերպման  եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասինե Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

04.09.2019
Կ-246-Ա