Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՄՈՍԿՎԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 28.09.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1.  ՀԱՊԿ  քարտուղարության «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի գործում միջազգային եւ տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության դերի մասին» միջազգային համաժողովի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի հոկտեմբերի 29-31-ը Մոսկվա (Ռուսաստանի Դաշնային) գործուղել Ազգային ժողովի պատգամավոր Միքայել ԶՈԼՅԱՆԻՆ:

1. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տ. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ՝ գործուղման հետ կապված ծախսերը` ճանապարհածախսը, օրապահիկը, ինչպես նաեւ գիշերավարձը՝ ըստ փաստացի  կատարած ծախսերը հավաստող փաստաթղթերի, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Ազգային ժողովին այդ նպատակի համար հատկացված միջոցների հաշվին՝ հաշվի առնելով Ազգային ժողովի նախագահի 2018 թվականի մայիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության Ազգայի ժողովի պատգամավորի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի աշխատողի գործուղումների կազմակերպման եւ գործուղման ծախսերի հատուցման կարգը հաստատելու մասին» Կ-127-Ա կարգադրության պահանջները:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

25.10.2019
Կ-318-Ա