Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԲԵՌԼԻՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հրավերով «Գերմանիան եւ Արեւելյան գործընկերությունը՝ տասը տարի անց» թեմայով կլոր սեղան-քննարկմանը   մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 22-24-ը ներառյալ Բեռլին (Գերմանիայի Դաշնային Հանրապետություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Միքայել ԶՈԼՅԱՆԻՆ:

2.   Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

09.09.2019
Կ-258-Ա