Armenian    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԺՆԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 30.10.2019թ.

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային  ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքի  5-րդ  հոդվածի 5-րդ մասով եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով` կարգադրում եմ.

1. «Խորհրդարանական վերահսկողություն անվտանգության ոլորտի նկատմամբ Արեւելյան Եվրոպայում եւ կենտրոնական Ասիայում» թեմայով կոնֆերանսին մասնակցելու համար 2019 թվականի սեպտեմբերի 16-19-ը ներառյալ Ժնեւ (Շվեյցարիայի Համադաշնություն) գործուղել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդան ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Սոֆի ԲԱԽՏԱՄՅԱՆԻՆ:

2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերի  վճարումը կատարում է հրավիրող կողմը:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ                                Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

17.09.2019
Կ-264-Ա