ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՏԻԳՐԱՆ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ԱՄԵՆԱՄՅԱ ԱՐՁԱԿՈՒՐԴԻՑ ՀԵՏ ԿԱՆՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 31.10.2019թ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 166-րդ հոդվածը՝ կարգադրում եմ.

1. Ելնելով աշխատանքային անհրաժեշտությունից՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Տիգրան ԳԱԼՍՏՅԱՆԻՆ 2019 թվականի հոկտեմբերի 11-ին հետ կանչել ամենամյա արձակուրդից:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Լիլյա ՍԻՐԱԿԱՆՅԱՆԻՆ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարման կատարումը:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Լ. ՆԱԶԱՐՅԱՆ

11.10.2019
Կ-301-Ա