ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 31.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին եւ 2-րդ հավելվածներով՝  կարգադրում եմ.

1. Հայ-իտալական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման, մարդու իրավունքների եւ ազատությունների, համամարդկային արժեքների պաշտպանության համար Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի ներքոնշյալ պատգամավորներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվո մեդալով՝

Պաոլո Ֆորմետինիին
Ջուլիո Չենտեմերոյին
Էմիլիո Կառելլիին
Ֆլավիա Պիկկոլի Նարդելլիին
Ռիկարդո Մոլինարիին
Անդրեա Դելմաստրո Դելլե Վեդովեին
Մաուրիցիո Լուպիին:



ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.10.2019
Կ-314-Ա