ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրապարակվել է` 31.10.2019թ.

Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 22-րդ կետով եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի խորհրդի 2017 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարգեւներով պարգեւատրման կարգը եւ պարգեւների նկարագրությունը հաստատելու մասին» ԱԺԽՈ-045-Լ որոշման 1-ին եւ 2-րդ հավելվածներով՝  կարգադրում եմ.

1. Հայ-իտալական բարեկամական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում ունեցած նշանակալի ներդրման համար Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի ներքոնշյալ պատգամավորներին պարգեւատրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվոգրով՝

Սաբրինա Դե Կառլոյին
Լիա Կուարտապելլե Պրոկոպիոյին
Մասսիմիլիանո Կապիտանիոյին
Դավիդե Գարիլիոյին
Անդրեա Ռոմանոյին
Ֆեդերիկո Մոլլիկոնեին
Լաուրա Բոլդրինիին
Մատտիա Մոռին
Գաբրիելե Տոկկաֆոնդիին
Ալեսսանդրո Ֆուզակկիային:



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ,
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                Ա. ՍԻՄՈՆՅԱՆ

24.10.2019
Կ-315-Ա